Քրաֆթային գարեջրասերների համայնք՝ դարձած մեծ ընտանիք
Քրաֆթը կյանքը կենդանի գույներով և անփոխարինելի համերով համեմելու արվեստն է:
Գարեջրագործության լավագույն ավանդույթները
Դարերից եկած լավագույն ավանդույթներով է պատրաստվում քրաֆթային ամենահամեղ գարեջուրը, որի պատրաստմանը կարող ես մասնակցել և դու՝ միանալով մեր մեծ համայնքին։
Գարեջրագործություն՝ վերածած մշակույթի
Գարեջրագործության լավագույն ավանդույթները և կուտակած հարուստ փորձը թույլ են տալիս ստանալ ամենահամարձակ և բարդ բաղադրատոմսերով յուրահատուկ գարեջուր
Ձեռքի աշխատանք՝ վերածած մեծ մշակույթի
Քրաֆթային գարեջրի պատրաստումը արվեստ է, որը թույլ է տալիս գարեջրագործին ստեղծելու իր սեփական, հեղինակային բաղադրատոմսով անսպառ տեսակներ, իսկ գարեջրասերին՝ ազատության զգացում՝ ըմպելու իր քիմքին ամենահամապատասխան տեսակը։
Համի ազատություն
Մշտապես իրականացվող միջոցառումների շնորհիվ մենք ավելի ու ավելի ենք մոտ լինում իսկականը գնահատող մեր գարեջրասերներին։
Մեր տեսականին
Գարու և ցորենի հատընտիր ածիկի և գայլուկի հատուկ տեսակների համակցությամբ մենք ստեղծել ենք լավագույն գարեջրի ամենասիրված տեսակները։
Ինչու՞ է մեր գարեջուրը լավագույնը
Ածիկ
Բարձրակարգ հատընտիր ածիկի տեսականիԳայլուկ
Տեղում աճեցված, նաև ներկրված որակյալ և բուրավետ գայլուկԽմորիչ
Գարեջրի խմորիչներ՝ ձեռք բերված լավագույն արտադրողներիցԲաղադրատոմս
Բազմաթիվ փորձերի արդյունքում մշակված պատրաստման սեփական եղանակներՋուր
Մաքրազտված հայկական ջուրՍարքավորումներ
Քրաֆթային գարեջրի արտադրությանը հարմարեցված գարեջրագործարան, սարքավորումներ
Ածիկի նախնական դադարներ
աղացած ածիկը խառնվում է ջրի հետ և պահվում է հատուկ ջերմաստիճաններում: Դա արվում է տարբեր ֆերմենտների ակտիվացման համարՖիլտրացիա և եփում
Եռման ընթացքում ալֆա-թթուները դուրս են բերվում գայլուկից, վերածվում են իզոմերների և լուծվում հյութի մեջ, նաև ոչնչանում են վնասակար մանրէները, սնկերը և վայրի խմորիչները:Խմորման փուլ
Խմորման ընթացքում գարեջրի խմորիչը հյութի մեջ գտնվող շաքարները վերածում է ալկոհոլի։Ֆիլտրացիա և շշալցում
Խմորումից հետո տեղի է ունենում խմորիչների հիմնական քանակի անջատում հյութից և շշալցում։
Որտեղի՞ց ձեռք բերել
ԲիրԳիկ գարեջուր կարելի է ձեռք բերել ինչպես ներքևում նշված խանութներից, բարերից, փաբերից և ռեստորաններից, այնպես էլ առցանց՝ մեր ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև խանութ բաժնից։